Նախասենյակ
Մուտք
Privacy Պայմաններ Վերադարձ Պատասխանատու խաղ Խաղի կանոններ ՀՏՀ
FAQ
Հաճախ տրվող հարցեր բոնուսների, խաղի, ռեյտինգի, մրցաշարերի և պրոֆիլի մասին։
Հաճախ տրվող հարցեր

Օրական բոնուսի անիվը պտտելու հնարավորություն ստանում եք այն դեպքում, երբ վերջին պտտումից 24 ժամ հետո Ձեր չիպերի քանակը փոքր է 300 - ից: Բացառություն են կազմում VIP խաղացողները։

Սմայլները և կարճ հաղորդագրությունները սահմանափակված են, որպեսզի չխանգարեն խաղի ընթացքին: Սովորական խաղացողը յուրաքանչյուր ռաունդում կարող է ուղարկել սմայլ կամ հաղորդագրություն միայն 1 անգամ: VIP խաղացողները կարող են օգտվել սմայլներից և հաղորդագրություններից առանց սահմանափակման:

Յուրաքանչյուր խաղացող ունի իր ռեյտինգը խաղում: Ավելի բարձր ռեյտինգի հասնելու համար անհրաժեշտ է պարզապես խաղալ բլոտ և ավարտին հասցնել խաղը: Հաղթելու դեպքում ռեյտինգը ավելի արագ է բարձրանում, պարտվելու դեպքում՝ դանդաղ: Խաղը կիսատ թողնելու և լքելու դեպքում խաղացողի ռեյտինգում փոփոխություն տեղի չի ունենում: Ռեյտինգի բարձրացման դեպքում խաղացողին սպասվում է պարգև՝ չիպերի տեսքով:

Հաշիվը կարող է ժամանակավորապես արգելափակվել դիտավորյալ պարտության նշանների, անավարտ խաղերից պարբերաբար դուրս գալու կամ խաղի արդյունքը շահարկելու այլ փորձերի համար։ Համակարգը հաշվի է առնում կրկնվող վարքագիծը․ կապի մեկանգամյա տեխնիկական ընդհատումը, որից հետո խաղացողը վերադառնում է խաղ, խախտում չի համարվում։ Արգելափակման պատճառն ու ժամկետը ցուցադրվում են հաշիվ մուտք գործելիս։

Եթե Ձեր ձեռքում կա կոմբինացիա՝ թերզ, 50, 100 կամ հաշվվող 4 թուղթ, առաջին անգամ Ձեր քայլի ժամանակ խաղը առաջարկում է հայտարարել այն կամ հրաժարվել հայտարարումից: Եթե հայտարարում եք, բոլոր խաղացողները տեսնում են միայն կոմբինացիայի անունը: Կոմբինացիայի քարտերը բացվում են ավտոմատ՝ Ձեր երկրորդ քայլի ժամանակ, և միայն այն դեպքում, եթե Ձեր թիմի կոմբինացիան հաղթել է համեմատության մեջ: Բլոտ-ռեբլոտը հայտարարվում է ավտոմատ՝ երբ խաղում եք կոզրի Q կամ K քարտը:

Խաղը կիսատ թողնելու և լքելու դեպքում խաղը կհամարվի անավարտ լքված, իսկ տվյալը կգրանցվի Ձեր պրոֆիլի վիճակագրության մեջ:

Մրցաշարում նույն քանակությամբ միավորներ հավաքած մասնակիցներից ավելի բարձր դիրք է զբաղեցնում այն մասնակիցը, ով ավելի շուտ է միացել մրցաշարին:

Եթե Ձեր անունը փոխվել է «Player XXX», ապա այն իր մեջ պարունակում էր չթույլատրելի սիմվոլներ, բառեր կամ պարբերաբար կրկնվող տառեր:

Նույն համակարգչից կամ նույն ինտերնետային կապն օգտագործող տարբեր սարքավորումներից չի թույլատրվում միաժամանակ մուտք գործել կայք մեկից ավել պրոֆիլներով: Սա արված է խաղացողների կողմից արվող հնարավոր խաբեություններից խուսափելու համար:
1

VIP
0% Վինրեյթ
0 Խաղեր
1
2
0 / 500 XP 0%

Ընտրեք վճարման եղանակը՝

Փաթեթի վճարում

0 $
Վճարման երկիր

Գնումը կատարված է

Շնորհավորում ենք, Ձեր հաշվին ավելացվել է՝

Փաթեթ
Նոր ռեյտինգ!
Դուք հասել եք նոր մակարդակի
Պարգև
1000 Չիպեր
Կիսատ խաղ
Դուք ունեք կիսատ խաղ: Ցանկանու՞մ եք շարունակել:
Հաշիվը արգելափակված է

Այս հաշվի մուտքը կայք սահմանափակված է։

Պատճառ
Արգելափակման ավարտը