Նախասենյակ
Մուտք
Privacy Պայմաններ Վերադարձ Պատասխանատու խաղ Խաղի կանոններ ՀՏՀ
Սկսնակների համար

Բազառ Բլոտի կանոններ

Պարզ բացատրություն՝ ինչպես է ընթանում խաղը. հայտարարություն, կոզր, քարտի քայլ, կոմբինացիաներ և հաշվի հաշվարկ։

Խաղի նպատակը

Խաղում են 4 խաղացող՝ երկու թիմով։ Ձեր թիմը պետք է վերցնի ձեռքերը, հավաքի միավորներ և կատարի հայտարարության ժամանակ վերցրած պայմանը։

Խաղը շարունակվում է մինչև ընտրված ռեժիմի նշված հաշիվը։

Բաժանում և թիմեր

  • Յուրաքանչյուր խաղացող ստանում է 8 քարտ։
  • Իրար դիմաց նստած խաղացողները նույն թիմից են։
  • Ռաունդի առաջին քայլը հերթով անցնում է հաջորդ խաղացողին։

Հայտարարություն և կոզր

  • Նվազագույն հայտարարությունը սկսվում է 8-ից։
  • Խաղացողը ընտրում է կոզրը՝ ♣, ♥, ♠, ♦ կամ A, որտեղ A-ն նշանակում է խաղ առանց կոզրի։
  • KP-ն կապուտն է։ Կապուտի դեպքում հայտարարությունը սկսվում է 25-ից։
  • Հայտարարությունը ավարտվում է 4 անընդմեջ փասից հետո։
  • Հայտարարությունը հաղթած թիմը պետք է հավաքի առնվազն հայտարարություն x 10 միավոր։

Կոնտրա և ռեկոնտրա

  • Կոնտրա կարող է հայտարարել հակառակորդ թիմը՝ հայտարարությունից հետո։
  • Կոնտրայից հետո հայտարարություն արած թիմը կարող է պատասխանել ռեկոնտրայով կամ փասով։
  • Կոնտրան և ռեկոնտրան մեծացնում են հայտարարության արժեքը ռաունդի հաշվարկում։

Քարտի քայլ

  • Առաջին խաղացողը կարող է գցել ցանկացած քարտ։
  • Եթե ունեք առաջին քայլի նույն նշանի քարտ, պարտադիր պետք է խաղալ այդ նշանը։
  • Եթե այդ նշանը չունեք և ձեռքը վերցնում է հակառակորդը, պետք է խաղալ կոզր, եթե ունեք։
  • Ձեռքը վերցնում է պահանջվող նշանի ամենաուժեղ քարտը կամ ամենաուժեղ կոզրը։

Կոմբինացիաներ

Թերզ՝ նույն նշանի 3 քարտ հերթականությամբ+2
50՝ նույն նշանի 4 քարտ հերթականությամբ+5
100՝ նույն նշանի 5 քարտ հերթականությամբ+10
4 թուղթ՝ նույն աստիճանի 4 քարտկախված է քարտից
Բլոտ-ռեբլոտ՝ կոզրի K և Q+2

Կոմբինացիան հայտարարվում է խաղացողի առաջին քայլի ժամանակ։ Քարտերը ցուցադրվում են ավտոմատ երկրորդ քայլի ժամանակ, միայն եթե այդ թիմի կոմբինացիան հաղթել է համեմատության մեջ։

Քարտերի միավորները

Կոզրի քարտեր

J♥20 միավոր
9♥14 միավոր
A♥11 միավոր
10♥10 միավոր
K♥4 միավոր
Q♥3 միավոր
8♥0 միավոր
7♥0 միավոր

Սովորական քարտեր

A♣11 միավոր
10♣10 միավոր
K♣4 միավոր
Q♣3 միավոր
J♣2 միավոր
9♣0 միավոր
8♣0 միավոր
7♣0 միավոր

Առանց կոզրի A

A♠19 միավոր
10♠10 միավոր
K♠4 միավոր
Q♠3 միավոր
J♠2 միավոր
9♠0 միավոր
8♠0 միավոր
7♠0 միավոր

Ռաունդի հաշվարկ

  • Ռաունդի քարտերի բազային գումարը 152 է, վերջին ձեռքը տալիս է +10, ընդհանուր՝ 162։
  • Միավորները բաժանվում են 10-ի և կլորացվում մոտակա ամբողջ թվին՝ 112 = 11, 116 = 12, 115 = 11։
  • Եթե պայմանը կատարված է, հայտարարած թիմը ստանում է իր վերցրած ձեռքերը, իր կոմբինացիաները և հայտարարությունը։
  • Եթե պայմանը չի կատարվել, հակառակորդը ստանում է ռաունդի բազային հաշիվը և հայտարարությունը․ առանց կոզրի A-ի դեպքում հայտարարությունը հաշվվում է լրացուցիչ։

Խաղի ավարտ

Խաղը ավարտվում է, երբ թիմերից մեկը հասնում կամ անցնում է ռեժիմի նշված հաշվին։ Եթե երկու թիմերն էլ նույն պահին հասնում են այդ հաշվին, խաղացվում է ևս մեկ ռաունդ։

1

VIP
0% Վինրեյթ
0 Խաղեր
1
2
0 / 500 XP 0%

Ընտրեք վճարման եղանակը՝

Փաթեթի վճարում

0 $
Վճարման երկիր

Գնումը կատարված է

Շնորհավորում ենք, Ձեր հաշվին ավելացվել է՝

Փաթեթ
Նոր ռեյտինգ!
Դուք հասել եք նոր մակարդակի
Պարգև
1000 Չիպեր
Կիսատ խաղ
Դուք ունեք կիսատ խաղ: Ցանկանու՞մ եք շարունակել:
Հաշիվը արգելափակված է

Այս հաշվի մուտքը կայք սահմանափակված է։

Պատճառ
Արգելափակման ավարտը